13:33 18 հոկտեմբերի, 2012Ես միակն եմ, ով կարող է մարտահրավեր նետել Վիտալի Կլիչկոյին, հայտարարել է աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի բռնցքամարտիկ Դեւիդ Հեյը:
«Իմ կարծիքով հաջորդ տարի Կլիչկոն կցանկանա մենամարտել ինձ հետ: Ես նրա համար ամենացանկալի մրցակիցն եմ: Ես միակն եմ, ով կարող է մարտահրավեր նետել Վիտալի Կլիչկոյին:
Կլիչկոն պարտվել է ամենակարեւոր մենամարտում` Լենոքս Լյուիսին: Մնացած դեպքերում նա համողված է եղել իր հաղթանակում, որովհետեւ մենամարտել է թույլ մրցակիցների հետ»,- Հեյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտում Դեւիդ Հեյը հաղթել է Դերեկ Չիսորային:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.