Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը միացավ «Ռոմային»

13:34   5 հուլիսի, 2022

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի 25-ամյա աջ պաշտպան Զեկի Չելիկը ֆրանսիական «Լիլից» տեղափոխվեց «Ռոմա», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Հռոմեական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 7 միլիոն եվրո։

Զեկի Չելիկն անցած մրցաշրջանում «Լիլի» հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Չելիկը 2018-ին թուրքական «Իստանբուլսպորից» էր տեղափոխվել «Լիլ» 1 միլիոն եվրոյի դիմաց։ Թուրքիայի հավաքականում Չելիկն անցկացրել է 32 հանդիպում, խփել 2 գոլ։

Transfermarkt-ը Չելիկի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։