Կարլսենը կխաղա Նեպոմնյաշչու հետ, եթե ՖԻԴԵ-ն ընդունի իր առաջարկած ձեւաչափը

02:29   5 հուլիսի, 2022

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը չի հրաժարվի ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչու հետ երկրորդ չեմպիոնական մրցամարտից, եթե Շախմատի միջազգային ֆեդերացիան ընդունի իր առաջարկած ձեւաչափը՝ 3 սեթ 4-ական դասական պարտիայով, հաղորդում է sport-express.ru-ն։ Եթե 4 դասական պարտիաներից հետո լինի ոչ ոքի արդյունք, կանցկացվի թայ-բրեյք՝ արագ խաղի 4 պարտիա։ Եթե դրանից հետո էլ հաղթող չլինի, կանցկացվի 2 կայծակնային պարտիա։

Եթե 2 սեթից հետո լինի հավասարություն, նոր միայն կանցկացվի երրորդ սեթը։

Կարլսենը վստահ է, որ այսպիսի ձեւաչափը շախմատային թագի համար մրցամարտին կհաղորդի նոր խթան, կընդգրկի ավելի լայն լսարան եւ հովանավորների։

Փոփոխությունները կարող են ընդունվել օգոստոսի 7-ին Հնդկաստանի Չենայի քաղաքում նախատեսված ՖԻԴԵ-ի Կոնգրեսում։

Եթե Կարլսենի գաղափարները հավանության չարժանանան, ամենայն հավանականությամբ, նա կհրաժարվի չեմպիոնական մրցամարտից։ Այդ դեպքում, տիտղոսը կվիճարկեն հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյանշչին եւ երկրորդ տեղը գրաված չինացի Դին Լիրենը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։