Վարազդատ Հարոյանը հեռացավ «Կադիսից»

14:31   4 հուլիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիսից»։ Երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզվել է, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 

Վարազդատ Հարոյանն անցած ամռանն էր ղազախական «Աստանայից» տեղափոխվել «Կադիս», որի կազմում մասնակցել է 19 հանդիպման (1648 րոպե)։ Նրա պայմանագիրը «Կադիսի» հետ նախատեսված էր մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո։



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։