«Մանչեսթեր Սիթին» ներկայացրեց նորեկին (ֆոտո, վիդեո)

14:08   4 հուլիսի, 2022

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ներկայացրեց թիմի նորեկ, 26-ամյա անգլիացի կիսապաշտպան Քելվին Ֆիլիփսին, որը «Լիդս Յունայթեդից» է տեղափոխվել կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ։

Կողմերը կնքել են 6 տարվա պայմանագիր։ «Մանչեսթեր Սիթիում» նա հանդես կգա 4 համարի խաղաշապիկով։

Տրանսֆերի համար մանչեսթերյան ակումբը վճարել է 48,7 միլիոն եվրո։

Քելվին Ֆիլիփսը «Լիդս Յունայթեդի» սան է։ Թիմում անցկացրել է 233 հանդիպում, խփել 13 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Անգլիայի հավաքականում Ֆիլիփսը մասնակցել է 22 հանդիպման։ Եվրո-2020-ում Ֆիլիփսը Անգլիայի հետ դարձել է փոխչեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։