Տուխելը դեմ է Ռոնալդուի տեղափոխությանը «Չելսի»

10:46   4 հուլիսի, 2022

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված չէ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով, հաղորդում է Daily Mail-ը։ Ֆուտբոլիստը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի մանչեսթերյան ակումբի հետ, սակայն ցանկանում է հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում։

Տուխելը ցանկանում է հարձակման գծում տեսնել ավելի երիտասարդ, ակտիվ, շարժունակ խաղացողի, որը նաեւ կդիմի պրեսինգի։

Ռոնալդուն 2021-ին է Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Անցած մրցաշրջանում նա ակումբային մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ռոնալդուի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։