Նեպոմնյաշչին կրկնեց լեգենդար Սմիսլովի նվաճումը

09:02   4 հուլիսի, 2022

Ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին 1956 թվականից հետո դարձավ առաջին շախմատիստը, որին հաջողվեց երկրորդ անգամ անընդմեջ հաղթել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում։

Այսպիսի արդյունք նախկինում ունեցել է միայն խորհրդային շախմատիստ Վասիլի Սմիսլովը, որը երկրորդ անգամ հավակնորդների մրցաշարում հաղթելուց հետո նվաճեց նաեւ շախմատային թագը՝ չեմպիոնական մրցամարտում հաղթելով Միխայիլ Բոտվինիկին։

Հիշեցնենք, որ Նեպոմնյաշչին անցած տարի չեմպիոնական մրցամարտում պարտվել էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Հերթական չեմպիոնական մրցամարտը նախատեսված է այս աշնանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։