23:07 3 հուլիսի, 2022Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ Հայաստանի թիմի ներկայացուցիչ Լյովա Գեւորգյանը, որը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց տիտղոսը։
125 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գոտեմարտեց վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ եւ առավելության հասավ 13։2 հաշվով։
Լյովա Գեւորգյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից՝ 10։0 հաշվով պարտության մատնելով լեհ Յակուբ Ժերչակին։ Կիսաեզրափակիչում նա 5։2 հաշվով հաղթել էր թուրք Ադիլ Միսիրչիին։
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը։
Առաջին օրը 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանն ու 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.