«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել Ռոնալդուին

09:05   3 հուլիսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, թեեւ ստացել է մի քանի առաջարկներ այլ ակումբներից, հաղորդում է Sky Sports-ը։

Անգլիական մամուլը գրել էր, թե Ռոնալդուն մանչեսթերյան ակումբի ղեկավարությանը խնդրել է վաճառել իր տրանսֆերը, եթե լինեն տարբերակներ։ Նա ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, որի ուղեգիրը չի նվաճել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։