22:18 2 հուլիսի, 2022Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը դուրս եկավ Մալթայում անցկացվող Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակիչ։
Ամերիկահայ Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում մրցեց Անդորրայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 93։66 հաշվով։
Եզրափակիչում Հայաստանը կմրցի Մալթայի հավաքականի հետ, որը կիսաեզրափակիչում 59։52 հաշվով հաղթել էր Ադրբեջանին։
Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3-ին։
Խմբային փուլում Հայաստանի հավաքականը 100։63 հաշվով պարտության է մատնել Ջիբրալթարի հավաքականին, 78։66 հաշվով՝ Սան Մարինոյի թիմին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.