Հռոմ․ Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիր

22:02   2 հուլիսի, 2022

Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Մուշեղ Մկրտչյանը։ 79 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գոտեմարտեց վրացի Օտարի Ադեիշվիլիի հետ եւ հաղթեց 9։4 հաշվով։

Մուշեղ Մկրտչյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել էր ռումինացի Գիգի Մարիան Սուբտիրիցային, քառորդ եզրափակիչում 10։0 հաշվով՝ իտալացի Ռաֆայել Մատրուլոյին։ Կիսաեզրափակիչում նա 3։1 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովին։

70 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել էր Հայկ Պապիկյանը, որը եզրափակիչում 3։2 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովի նկատմամբ։

Հայկ Պապիկյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 10։0 հաշվով հաղթելով լատվիացի Վիլիամս Լուտկեւիչսին։ Քառորդ եզրափակիչում նա 10։0 հաշվով հաղթել էր մոլդովացի Պավել Անդրուսկային։ Կիսաեզրափակիչում 12։2 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Մարցել Նագիին



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։