Լյուկ դե Յոնգը տեղափոխվեց «ՊՍՎ Էյնդհովեն»

11:20   2 հուլիսի, 2022

Անցած մրցաշրջանը «Բարսելոնայում» վարձակալությամբ անցկացրած «Սեւիլիայի» 31-ամյա հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը տեղափոխվեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն»։ Տրանսֆերի գումարը կազմել է մոտ 4 միլիոն եվրո։

Լյուկ դե Յոնգը «ՊՍՎ Էյնդհովենում» հանդես է եկել նաեւ 2014-2019-ին, այնուհետեւ տեղափոխվել «Սեւիլիա», որի հետ 2020-ին դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող։ «Ինտերի» դեմ եզրափակիչում Դե Յոնգը դարձել էր դուբլի հեղինակ, «Սեւիլիան» հաղթել էր 3։2 հաշվով։

«Սեւիլիան» 2019-ին Դե Յոնգի տրանսֆերի համար վճարել էր 12,5 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։