Սալահը դարձել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը

00:20   2 հուլիսի, 2022

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքած եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը։ 30-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը նոր պայմանագրով շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ է, հաղորդում է Daily Mail-ը։

Այս ցուցանիշով Սալահը Եվրոպայում հետ է միայն ՊՍԺ-ի աստղային հարձակվողներից՝ ֆրանսիացի Կիլիան Մբապեից, արգենտինացի Լիոնել Մեսիից եւ բրազիլացի Նեյմարից։

Սալահը «Լիվերպուլում» է խաղում 2017 թվականից։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։