Հավակնորդների մրցաշար․ Կարուանան ու Նակամուրան չհաղթեցին, Դին Լիրենը պարտվեց

22:02   1 հուլիսի, 2022

Մադրիդում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում չինացի Դին Լիրենը սպիտակ ֆիգուրներով մրցեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ եւ պարտություն կրեց  26-րդ քայլին։

Դին Լիրենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան 6,5-ական միավորով կիսում են երկրորդ տեղը։ Նակամուրան այս տուրում ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ, որը 8,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 12-րդ տուրում ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ եւ Ռաջաբովի հետ կիսում է չորրորդ տեղը՝ 6-ական միավոր։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։