Ա Սերիան գրանցել է Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմայից» «Ինտեր»

16:35   1 հուլիսի, 2022

Իտալական Ա Սերիայի պաշտոնական կայքը գրանցել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմայից» Միլանի «Ինտեր» ազատ գործակալի կարգավիճակում։ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվել է հունիսի 30-ին։ «Ռոման» եւ «Ինտերը» դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն տարածել այս առթիվ։

Ոչ պաշտոնական տվյալներով, Մխիթարյանը երկու տարվա պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ եւ կստանա տարեկան 3,5 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ «Ինտերը» հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.