Նադալը՝ Ուիմբլդոնում կորոնավիրուսով չվարակվելու միջոցի մասին

13:20   1 հուլիսի, 2022

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան դուրս եկած իսպանացի Ռաֆայել Նադալը պատմել է, թե ինչպես է փորձում խուսափել կորոնավիրուսով վարակվելուց։

Արդեն երեք թենիսիստներ՝ Մարին Չիլիչը, Մատեո Բերետինին եւ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը, թեստի դրական պատասխանի պատճառով լքել են Ուիմբլդոնի ընթացիկ մրցաշարը։

«Ոչ մի պարանոյա չկա, մեր իրականությունն է։ Առանձնապես ոչինչ չեմ անում չվարակվելու համար։ Պարզապես նստում եմ հյուրանոցային համարում եւ ոչ մի տեղ չեմ գնում։ Հավանաբար, կորոնավիրուսն առողջության համար քիչ վտանգավոր է հիմա, բայց երբ «բաց» ես, վարակվելու վտանգը մնում է»,- Նադալի խոսքը մեջբերում է Reuters-ը։

Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի  իտալացի Լորենցո Սոնեգոն, որը 7:6 (7:4), 6:4, 6:4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ուգո Գաստոնին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ էլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։