Ռաֆայել Նադալը գերազանցել է Մարտինա Նավրատիլովայի ցուցանիշը

10:19   1 հուլիսի, 2022

Իսպանացի Ռաֆայել Նադալը գերազանցել է Մարտինա Նավրատիլովայի ցուցանիշը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում տարած հաղթանակների քանակով մենախաղում։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Նադալը Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան դուրս գալու շնորհիվ մենախաղում հաղթանակների քանակը հասցրեց 307-ի։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18-ակի հաղթող Մարտինա Նավրատիլովան տարել է 306 հաղթանակ մենախաղում։

Նադալից առաջ են «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, մենախաղում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի Սերենա Ուիլյամսը եւ 20-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը։

  1. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 369
  2. Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)` 365
  3. Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 329
  4. Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 307
  5. Մարտինա Նավրատիլովա (նախկին Չեխոսլովակիա/ԱՄՆ)` 306

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։