«Ռոման» բանակցում է Ռոնալդուի հետ եւ մոտ է գործարքի կնքմանը

17:36   30 հունիսի, 2022

Իտալական «Ռոման» բանակցում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Հռոմեական ակումբի եւ «Յուվենտուսի» նախկին խաղացող Անջելո Դի Լիվիոն հայտնել է, որ կողմերը մոտ են համաձայնության։

«Շատ հուսալի աղբյուրից է տեղեկութունը, որը Ռոնալդուն կտեղափոխվի «Ռոմա»։ 20 օր առաջ տեղի է ունեցել հանդիպում եւ քննարկվել է հարցը։ «Ռոման» մտադիր է տրանսֆերի մասին հայտարարել հուլիսի 7-ին՝ 7-րդ ամսվա 7-րդ օրը»,- Դի Լիվիոյի խոսքը մեջբերում է Sport Network-ը։

Ավելի վաղ, «Ռոմայի» նախկին խաղացող Ֆաբիո Պետրուչին հայտնել էր, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը ջանքեր է գործադրում Ռոնալդուի տրանսֆերի համար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։