«Ռոմայի» նախկին մարզիչը գլխավորեց «Լիլը»

09:44   30 հունիսի, 2022

Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկան գլխավորեց «Լիլը», հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Ֆոնսեկայի մարզչական շտաբում ընդգրկվել են օգնական Տիագու Լեալը, ֆիզպատրաստության մարզիչ Պաուլու Մուրաուն, դարպասապահների մարզիչ Անտոնիու Ֆերեյրան եւ մարզիչ Խորխե Մասիելը, որը «Լիլում» է աշխատում 2019 թվականից։

2021թ․ հունիսին իտալական «Ռոմայից» հեռացած Ֆոնսեկան մեկ տարի առանց մարզչական աշխատանքի էր։

2019-ին «Ռոման» գլխավորելուց առաջ Ֆոնսեկան 3 տարի աշխատել էր Դոնեցկի «Շախտյորում»՝ դառնալով Ուկրաինայի եռակի չեմպիոն եւ գավաթակիր։

«Լիլը» հունիսի 16-ին հեռացրել էր ֆրանսիացի Ժոսլեն Գուրվենեկին, որի ղեկավարությամբ թիմը Ֆրանսիայի առաջնությունում գրավեց 10-րդ տեղը։ Նախանցած մրցաշրջանում «Լիլը» նվաճել էր Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։