«Ֆիորենտինան» համաձայնության է հասել «Ռեալի» հետ

14:10   29 հունիսի, 2022

Իտալական «Ֆիորենտինան» համաձայնության է հասել Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» հետ Սերբիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Լուկա Յովիչի տեղափոխության հարցում, հաղորդում է twitter.com/dimarzio-ն։ Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր։

Անցած մրցաշրջանում Լուկա Յովիչը իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ։ Նախանցած մրցաշրջանի երկրորդ կեսը Լուկա Յովիչը վարձակալությամբ անցկացրել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»՝ Գերմանիայի առաջնության 18 խաղում խփելով 4 գոլ։

«Ռեալը» Լուկա Յովիչին գնել է 2019թ․ ամռանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 60 միլիոն եվրոյի դիմաց՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.