Նեյմարը կհեռանա ՊՍԺ-ից

13:08   29 հունիսի, 2022

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը վերջնական որոշում է ընդունել այս ամռանն ազատվել 30-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարից։ Փարիզյան ակումբը պատրաստ է նաեւ վարձակալությամբ տրամադրել ֆուտբոլիստին այլ ակումբի եւ վճարել աշխատավարձի մի մասը, հաղորդում է El Pais-ը։ Լիարժեք տրանսֆերից ՊՍԺ-ն ակնկալում է առնվազն 50 միլիոն եվրո։

Նեյմարին ձեռք բերելու ցանկություն ունեն Լոնդոնի «Չելսին», Թուրինի «Յուվենտուսը», կատալոնական «Բարսելոնան» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Անցած մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։