Կլիչկո եղբայրներն օգնել են մահացած բռնցքամարտիկի ընտանիքին

00:11   18 հոկտեմբերի, 2012

WBA վարկածով գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն եւ նրա եղբայրը` IBF, WBO, WBA, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, օգնություն են ցուցաբերել գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Կորի Սանդերսի ընտանիքին, հայտնում է championat.com-ը:

Կլիչկո եղբայրները օգնել են Սանդերսի ընտանիքին կազմակերպել հուղարկավորությունը եւ տրամադրել են գումար:

Սանդերսը մահացել էր Հարավաֆրիկյան Հանրապետության ռեստորաններից մեկում տեղի ունեցած հրաձգության ժամանակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.