Թոմաս Մյուլերը՝ «Բավարիայի» լավագույն խաղացող

18:05   28 հունիսի, 2022

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանի արդյունքում ճանաչվել է գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Քվեարկությանը մասնակցել են «Բավարիայի» երկրպագուները։ Մյուլերը ստացել է ձայների 26 տոկոսը։ Երկրորդ տեղում է գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան՝ 19 տոկոս։ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին երրորդն է՝ 18 տոկոս։

Անցած մրցաշրջանում Մյուլերը «Բավարիայի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում։

Այս տարվա մայիսին «Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը 32-ամյա Մյուլերի հետ մինչեւ 2024թ․ հունիս։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։