Կուման․ Ֆուտբոլը փոխվել է, իսկ «Բարսելոնան» ապրում է անցյալով

12:13   28 հունիսի, 2022

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, հոլանդացի Ռոնալդ Կումանը քննադատել է իսպանացի Չավիի գլխավորած թիմի խաղաոճը՝ համարելով այն ոչ ժամանակակից։

«Ես կողմ եմ խաղի մեջ գերիշխելուն։ Ֆուտբոլը փոխվել է, իսկ «Բարսելոնան» ապրում է անցյալով՝ 4-3-3 դասավորություն, տիկի-տակա։ Այս ամենն անցյալում է։ Հիմա ֆուտբոլն ավելի արագ է եւ տեխնիկապես հագեցած։ Հնարավոր չէ ապրել անցյալով»,- Կումանի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Կումանը «Բարսելոնան» գլխավորել է 2020թ․ օգոստոսից մինչեւ 2021թ․ հոկտեմբեր։ 2023թ․ հունվարին նա Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի Լուի վան Գալին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։