Հավակնորդների մրցաշար․ Կարուանան ու Նեպոմնյաշչին խաղացին ոչ ոքի

21:22   27 հունիսի, 2022

Մադրիդում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում մրցեցին առաջատար, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին եւ երկրորդ տեղում ընթացող ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։

40-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Սպիտակ ֆիգուրներով խաղում է Կարուանան։

Նեպոմնյաշչին 6,5 միավորով միանձնյա առաջին տեղում է։ Կարուանան ունի 5,5 միավոր։

Երրորդ տեղում է ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը սեւերով պարտվեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին եւ ունի 4,5 միավոր։

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։