«Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագը կխաղա Բրազիլիայում

12:10   27 հունիսի, 2022

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան եւ ավագ Ֆերնանդինյոն կարիերան կշարունակի բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեում», որի խաղացող է եղել նաեւ 2000-2005 թվականներին, հաղորդում է Goal.com-ը։

37-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը կկնքի երկու տարվա պայմանագիր։

Ֆերնանդինյոն 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 40 միլիոն եվրոյի դիմաց։ Այս ընթացքում նա անգլիական թիմի հետ մասնակցել է 373 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 32 գոլային փոխանցում։ Ֆերնանդինյոն դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։