«Նոայի» 3 նորեկները

18:02   25 հունիսի, 2022

«Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի Երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ, հարձակողական ոճի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանի և կենտրոնական պաշտպան Նորայր Նիկողոսյանի հետ, որոնք նախորդ մրցաշրջանում «Նորավանքի» կազմում դարձել են Հայաստանի գավաթակիր, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 

«Նոային» է միացել նաև 25-ամյա հենակետային կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը, որը նախկինում հանդես է եկել «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում, Հայաստանի երիտասարդական հավաքականում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։