«Ոսկե գնդակի» ֆավորիտը՝ Գոնսալո Իգուաինի վարկածով

15:32   25 հունիսի, 2022

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, այժմ ամերիկյան «Ինտեր Մայամիում» հանդես եկող արգենտինացի Գոնսալո Իգուաինը 2022թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտ է համարում Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 34-ամյա հարձակվող Քարիմ Բենզեմային։

«19 տարեկանից գիտեմ Բենզեմային։ «Ռեալում» մենք մրցակցում էինք կազմում տեղ ունենալու համար, բայց միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Զարմացած չեմ, որ հիմա նա աշխարհի լավագույն հարձակվողն է։ Նա արժանի է «Ոսկե գնդակին» եւ այս տարի ֆավորիտն է»,- Իգուաինի խոսքը մեջբերում է La Nacion-ը։

Իգուաինը «Ռեալում» հանդես է եկել 2007-2013 թվականներին։ Բենզեման Արքայական ակումբի խաղացող է 2009 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը Բենզեմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում նա «Ռեալի» հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել 44 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։