ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 92-րդն է

15:18   23 հունիսի, 2022

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Հայաստանի հավաքականը մնացել է նույն տեղում եւ 92-րդն է։

Առաջատար տասնյակում են Բրազիլիան, Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան եւ Դանիան։

Ազգերի լիգայի B լիգայում Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված Ուկրաինան 27-րդն է, Շոտլանդիան՝ 45-ը, Իռլանդիան՝ 47-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։