Մատեուշ Գամրոտ․ Ոչ ոք չի ցանկանում կռվել Արման Ծառուկյանի հետ, շատերը վախենում են նրանից

13:27   23 հունիսի, 2022

Խառը մենամարտերի UFC վարկանիշային աղյուսակի 12-րդ համար, թեթեւ եւ կիսաթեթեւ քաշային կարգերում KSW նախկին չեմպիոն, լեհ Մատեուշ Գամրոտը (20-1) խոսել է ռուսաստանցի թեթեւքաշային Արման Ծառուկյանի (18-2) հետ առաջիկա մենամարտի մասին։

«Ոչ ոք չի ցանկանում կռվել Արման Ծառուկյանի հետ, շատերը վախենում են նրանից։ Ոչ ոք չի ցանկանում նաեւ իմ դեմ դուրս գալ, եւ մենք կհանդիպենք ութանկյունում։ Արմանը գերազանց մարտիկ է, սակայն կարծում եմ՝ նրա թույլ օղակը ջիու-ջիցուն է։ Ես ավելի փորձառու եմ։

Ենթադրում եմ, որ կլինի բռնության 5 ռաունդ։ Հավանաբար, Արմանի հետ մենամարտը կլինի ամենամեծ փորձությունն իմ կարիերայում։ Ես պատրաստ եմ դրան։ Այս մենամարտի հաղթողը կմտնի վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակ»,-  UFC Fight Night 208 մրցաշարից առաջ տեղի ունեցած ասուլիսում նշել է Գամրոտը։

Ծառուկյանի եւ Գամրոտի մենամարտը տեղի կունենա հունիսի 25-ին Լաս Վեգասում եւ կլինի երեկոյի գլխավոր իրադարձությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։