«Ինտերը» համաձայնության է հասել «Չելսիի» հետ, Լուկակուն կվերադառնա

09:03   22 հունիսի, 2022

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի մեկ տարվա վարձակալության վերաբերյալ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

29-ամյա ֆուտբոլիստի մեկ տարվա վարձակալության համար «Չելսին» կստանա 8 միլիոն եվրո։ Հնարավոր է նաեւ 4 միլիոն եվրո բոնուս։ Լուկակուի աշխատավարձը կլինի 8 միլիոն եվրո։ «Չելսիում» նա ստանում էր տարեկան 12 միլիոն եվրո։

Անցած ամռանը «Չելսին» Լուկակուի տրանսֆերի համար վճարել էր 113 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Լուկակուն գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։