1996-ից հետո առաջին անգամ «Ուիմբլդոնին» չեն մասնակցի Ռոջեր Ֆեդերերը եւ Վինուս Ուիլյամսը

17:25   17 հունիսի, 2022

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարին այս տարի չեն կարողանա մասնակցել 40-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու 42-ամյա ամերիկացի Վինուս Ուիլյամսը։ Ֆեդերերը «Ուիմբլդոնի» 8-ակի չեմպիոն է, Ուիլյամսը՝ 5-ակի չեմպիոն։

1996 թվականից հետո առաջին անգամ այս թենիսիստները չեն մասնակցի «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարին։

Ֆեդերերը շարունակում է վերականգնվել ծնկի վիրահատությունից հետո։ Անցած տարի Ֆեդերերը Ուիմբլդոնի մրցաշարում հասել էր քառորդ եզրափակիչ եւ պարտվել լեհ Հուբերտ Հուրկաչին։

Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։