Գրիշչուկ․ Հավակնորդների մրցաշարի ֆավորիտները չորսն են

13:28   16 հունիսի, 2022

Ռուսաստանցի շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը նշել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկելիք շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ֆավորիտներին։

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ տիտղոսը վիճարկելու իրավունքի համար կպայքարեն Յան Նեպոմնյաշչին  (Ռուսաստան), Դին Լիրենը (Չինաստան), Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (երկուսն էլ՝ ԱՄՆ), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) եւ Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան)։

«Կարծում եմ՝ ֆավորիտները չորսն են․ Դին Լիրեն, Ֆաբիանո Կարուանա, Ալիռեզա Ֆիրուջա եւ Յան Նեպոմնյաշչի։

Մասնակիցների մակարդակը շատ հավասար է։ Կարող են անակնկալ մատուցել Նակամուրան ու Դուդան։

Ռաջաբովի եւ Ռապորտի հաջողությանը չեմ հավատում։ Մեկ ֆավորիտ չկա»,- Գրիշչուկի խոսքը մեջբերում է ria.ru-ն։

Մրցաշարը Մադրիդում կանցկացվի հունիսի 17-ից հուլիսի 5-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։