Հայաստանի թիմը Երեւանում կխաղա Սիրիայի, Իրանի եւ «Թիմ ԱՄՆ»-ի հետ

20:44   15 հունիսի, 2022

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 23-26-ը կանցկացվի բասկետբոլի տղամարդկանց SADA CUP միջազգային մրցաշարը:

Կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, նաև «Թիմ ԱՄՆ»-ն: Հաստատվել է նաև SADA CUP մրցաշարի խաղացանկը, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։

Հունիսի 23

ժամը 17:00՝ Սիրիա - Իրան
ժամը 20:00՝ Հայաստան - «Թիմ ԱՄՆ»

Հունիսի 25

ժամը 16:00՝ Սիրիա - «Թիմ ԱՄՆ»
ժամը 19:00՝ Հայաստան - Իրան

Հունիսի 26

ժամը 12:00՝ «Թիմ ԱՄՆ» - Իրան
ժամը՝ 17:00՝ Հայաստան - Սիրիա

SADA CUP մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 3-ը:

Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Ticketon.am կայքից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։