Հայաստան - Շոտլանդիա․ Վահան Բիչախչյանը բացեց խաղի հաշիվը

20:10   14 հունիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի խաղում ընդունել է Շոտլանդիայի հավաքականին եւ հաղթում է 1։0 հաշվով։

Արդեն 6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որին գոլային փոխանցում կատարեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արման Հովհաննիսյան, Արտակ Դաշյան, Արտակ Գրիգորյան, Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Վահան Բիչախչյան, Տիգրան Բարսեղյան։

Պահեստայիններ․ Հենրի Ավագյան, Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Վբեյմար Անգուլո, էդգար Բաբայան, Հովհաննես Հարությունյան, Կամո Հովհաննիսյան, Ժորդի Մոնրոյ Արարատ, Սոլոմոն Ուդո, Էդգար Մալաքյան, Ստյոպա Մկրտչյան, Արթուր Սերոբյան։

Возможно, это изображение текст «Armenia Coach: Joaquín Caparrós 1 Yurchenko (GK) 19 15 3 2 HambartsumyanMkoyan 20 Haroyan A. Hovhannisyan Dashyan 7 5 8 Bayramyan A. Grigoryan Spertsyan 23 11 Bichakhchyan Barseghyan»



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։