Հայաստանի թիմը 4 մեդալ է նվաճել ԵԱ-ում

11:33   14 հունիսի, 2022

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել կապանցի Գոռ Բեգլարյանը՝ հեռացատկում գրանցելով լավագույն արդյունքը՝ 7, 59 մ: 800 մ վազքում Երվանդ Մկրտչյանը 1:50.79 արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:

Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Էլլադա Ալավերդյանը՝ 800 մ վազքում գրանցելով 2:13.38 արդյունք: Գայանե Չիլոյանն էլ 400 մ վազքում 55,64 արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

Հայ մարզիկները ոչ պաշտոնական հաշվարկով զբաղեցրել են թիմային 5-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված է եղել 15 մարզիկ՝ 8 տղա և 7 աղջիկ: Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը շուրջ 15 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել, այդ թվում՝ Վրաստանից, Կիպրոսից, Մալթայից և Մոնտենեգրոյից:

Հայաստանի աթլետիկայի հավաքականը հունիսի 18-19-ը կմասնակցի Բալկանյան երկրների առաջնությանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։