Վահան Բիչախչյան․ Իռլանդիան եւ Շոտլանդիան հավասար թիմեր են

19:01   13 հունիսի, 2022

Շոտլանդիան հավաքված եւ ուժեղ հավաքական է: Դժվար էր այդպիսի թիմի դեմ խաղալ դրսում: Այս մասին նախախաղային ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

«Իմ կարծիքով Իռլանդիան եւ Շոտլանդիան հավասար թիմեր են: Խաղերը շատ մոտ էին, գրաֆիկը շատ խիտ էր եւ ժամանակ չունենք մտածել այն մասին, թե ինչ է եղել նախորդ երկու խաղերում, արդեն անցյալում է:

Վաղվա խաղը որոշիչ է: Պատրաստվում ենք վաղվա խաղին, պետք է ամեն ինչ անենք, որ ուրախացնենք մեր ազգին: Եթե խաղում ենք B խմբում, նշանակում է` արժանի ենք խաղալ այս խմբում: Ամեն խաղ տարբեր է․ Ուկրաինայի եւ Շոտլանդիայի հետ բարդ խաղեր ստացվեցին, բայց հնարավոր էր նրանց հաղթել:

Վաղը կփորձենք լավ խաղ ցուցադրել: Շոտլանդիան ուժեղ հավաքական է, շատ հավաքված թիմ է: Խաղում են բարձր մակարդակում: Դրսում դժվար էր խաղալ այդպիսի հավաքականի դեմ: Նրանք ֆիզիկական եւ արագաուժային ֆուտբոլ են խաղում: Կփորձենք անել առավելագույնը, որպեսզի հաղթենք»,- ասաց Վահան Բիչախչյանը:

Ազգերի Լիգայի B Լիգայի առաջին խմբում երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ուկրաինան: Հայաստանի հավաքականը 3 խաղում 3 միավորով չորրորդն է։ Երկրորդն Իռլանդիան է (3), երրորդը՝ Շոտլանդիան (3):

Հայաստանի հավաքականը Իռլանդիային Երեւանում հաղթել էր 1։0 հաշվով, Շոտլանդիային Գլազգոյում պարտվել էր 0։2 հաշվով։

Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։