Ռեքս Քալամյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը

11:49   13 հունիսի, 2022

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի հունիսի 23-26-ը Երևանում անցկացվելիք SADA CUP միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում նախատեսված Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

Պաշտպաններ՝

Անդրե Սպայթ-Մկրտչյան («Հոլիվուդ Հրազդան», ԱՄՆ),

Արտյոմ Բիչախչյան (ԲԿՄԱ),

Մխիթար Վարդանյան («Ուրարտու»),

Դավիթ Քարամյան («Նոր Բայազետ»),

Գաբրիել Աճեմյան («Փասադենա Սիթի», ԱՄՆ) ,

Մեթյու Մադոյան (առանց ակումբի),

Ալեքս Ստեփանյան (ԲԿՄԱ),

Քրիս Ջոնս (ԱՍՎԵԼ Լիոն, Ֆրանսիա),

Հարձակվողներ

Հայկազ Գրիգորյան («Գյումրի»),

Ալբերտ Թադևոսյան («Վահագնի Սիթի»),

Գեորգի Պոդկոլզին («Ուրարտու»),

Անդրե Զոհրաբյան («Լոս Անջելես Արմենս», ԱՄՆ),

Կենտրոնականներ

Զաք Թավիթյան ( «Ցենտրո Բասկետ», Իսպանիա),

Արկադի Մկրտչյան («Ուրարտու»),

Դավիթ Խաչատրյան («Մեդ Ֆոքսիս»):

Քրիս Ջոնսը կմիանա ազգային հավաքականին, երբ ավարտվի Ֆրանսիայի չեմպիոնի կոչման եզրափակիչ շարքը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։