Բուֆոնն ու Մատրին չեն մասնակցի «Միլանի» հետ հանդիպմանը

11:55   20 մարտի, 2012

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ու հարձակվող Ալեսանդրո Մատրին չեն ընդգրկվել Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչի «Միլանի» հետ հանդիպման հայտացուցակում, հայտնում է Football Italia-ն։

Վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցի նաեւ «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Անդրեա Բարցալին։

Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» հաղթել է «Միլանին» 2։1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 20-ին Թուրինում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։