«Լիվերպուլը» 75 միլիոն եվրոյով գնեց «Բենֆիկայի» հարձակվողին

09:41   13 հունիսի, 2022

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» 75 միլիոն եվրոյով գնել է պորտուգալական «Բենֆիկայի» 22-ամյա ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսի տրանսֆերը, հաղորդում է լիսաբոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Ակումբների միջեւ կնքած պայմանագրով բոնուսները կարող են հասնել 20 միլիոն եվրոյի։

Դարվին Նունիեսի պայմանագիրը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ նախատեսված կլինի մինչեւ 2027թ․ հունիս։

Ավարտված մրցաշրջանում Դարվին Նունիեսը «Բենֆիկայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, խփել 34 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նա 2 գոլ էր խփել «Լիվերպուլին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։

2020 թվականին «Բենֆիկան» Դարվին Նունիեսի համար իսպանական «Ալմերիային» վճարել էր 24 միլիոն եվրո։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։