Յուսուֆ Օտուբանջոն՝ «Փյունիկի» խաղացող

21:17   11 հունիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» է միացել 29-ամյա նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Օտուբանջոն նախկինում հանդես է եկել նիգերիական մի շարք թիմերում, Սլովակիայի «Ժիլինայում», նաև ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգում», «Պաշինգում», «Լինցում», «Ռեյնդորֆ Ալտախում» և ԼԱՍԿ-ում:

Նիգերիացի ֆուտբոլիստի նախորդ թիմը Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» էր, որի կազմում 2019-2020 թվականների մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Օտուբանջոն անցկացրել է 58 խաղ, որոնցում դարձել է 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։