Կապառոս․ Շատ գոհ եմ տղաների ջանքերից

19:38   11 հունիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Ուկրաինայից կրած 0։3 հաշվով պարտությունը Ազգերի լիգայի երրորդ տուրում։

«Հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը, չափազանց խոշոր հաշիվ է։ Սակայն խաղը տեւում է 90 րոպե, տղաները շատ մեծ ուժեր ծախսեցին։

Խորեն Բայրամյանն ինքը խնդրեց փոխարինվել, Էդգար Բաբայանը դեղին քարտ ուներ եւ սովոր չէ ակումբում 90 րոպե խաղալուն, պետք էր թարմացնել թիմը։ Ցավոք, երկու գոլի դրվագներում մեզ բախտը չժպտաց։

Շատ գոհ եմ տղաների ջանքերից։ 10 օրում 4 խաղը բարբարոսություն է։ Ֆուտբոլիստների մասին պետք է մտածել, նրանք էլ մարդ են։

Շատ գոհ եմ այսօր խաղադաշտ դուրս եկած տղաների խաղից»,- ասաց Կապառոսը։

Հունիսի 14-ին Երեւանում Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի չորրորդ տուրում կընդունի շոտլանդացիներին, որոնց հունիսի 8-ին Գլազգոյում պարտվել է 0։2 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։