Խոակին Կապառոսի հետխաղային ասուլիսը՝ ուղիղ

19:20   11 հունիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լեհաստանի Լոձ քաղաքում հետխաղային ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երրորդ տուրում 0։3 հաշվով պարտվել է ուկրաինացիներին։

Ուկրաինան երկրորդ հաղթանակը տարավ երկու խաղում եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 3 խաղում 3 միավորով երրորդն է։ Երկրորդ տեղում է Շոտլանդիան, որը 1 խաղից հետո ունի 3 միավոր եւ հունիսի 11-ին կհյուրընկալվի հետնապահ Իռլանդիային (2 պարտություն)։

Հունիսի 14-ին Երեւանում Հայաստանի թիմը կընդունի շոտլանդացիներին, որոնց երկրորդ տուրում պարտվել է 0։2 հաշվով։

Ազգերի լիգա․ B լիգա, առաջին խումբ, երրորդ տուր

Ուկրաինա - Հայաստան՝ 3։0 (տեսանյութ)

Ռուսլան Մալինովսկի, 61, Ալեքսանդր Կարավաեւ, 77, Վիտալի Միկոլենկո, 84

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Ստյոպա Մկրտչյան, Հրայր Մկոյան, Տարոն Ոսկանյան, Ժորդի Արարատ Մոնրոյ, Արտակ Դաշյան (Էդգար Մալաքյան, 80), Սոլոմոն Ուդո, Կամո Հովհաննիսյան, Խորեն Բայրամյան (Վահան Բիչախչյան, 55), Տիգրան Բարսեղյան (Հովհաննես Հարությունյան, 66), Էդգար Բաբայան (Սարգիս Ադամյան, 55)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։