Խոակին Կապառոս․ Առաջիկա 24 ժամն ամենակարեւոր փուլը կլինի

18:15   10 հունիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է Ազգերի լիգայի երրորդ տուրում Ուկրաինայի հետ դիմակայության մասին։ 

«Դեռ վերականգնման գործաընթացի մեջ ենք։ Առաջիկա 24 ժամն ամենակարեւոր փուլը կլինի ֆուտբոլիստների վերականգնման համար։ Շոտլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է, հիմա կենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա։

Չեմ կարծում, որ մրցավայրը մեծ ազդեցություն կունենա խաղի արդյունքի վրա։ Ուկրաինան ցույց տվեց, որ չեզոք դաշտում էլ կարող է լավ խաղալ Շոտլանդիայի եւ Իռլանդիայի թիմերի դեմ՝ հաղթելով նրանց։

Ուկրաինան շատ մոտիվացված է, տաղանդավոր եւ բարձր որակի խաղացողներով թիմ է, սակայն մենք վստահում ենք մեր ուժերին եւ հույս ունենք, որ լավ խաղ կանցկացնենք։

Ազգերի լիգայի C եւ B լիգաների միջեւ տարբերությունը շատ մեծ է»,- նշել է Կապառոսը նախախաղային ասուլիսում։

Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին Լեհաստանի Լոձ քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։