18:28 8 հունիսի, 2022Հայաստանի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայում», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Գեւորգ Ղազարյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», որի հետ դարձել է Ղազախստանի գավաթակիր, հունական «Օլիմպիակոսում», պորտուգալական «Մարիտիմուում», հունական «Կեռկիռայում», Կիպրոսը ներկայացնող ԱԷԼ-ում, պորտուգալական «Շավեշում» և հունական «Լամիայում»:
Հայաստանում Գեւորգ Ղազարյանը ներկայացրել է «Փյունիկը» և «Ուրարտուն»:
7 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն , 2 անգամ Հայաստանի գավաթակիր և 1 անգամ Հունաստանի չեմպիոն:
Գևորգ Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և խփել 14 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.