Խոակին Կապառոս․ Գիտակցում ենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ

21:23   7 հունիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի Լիգայի B լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում նշել է առաջիկա մրցակցի բարձր կարգն ու թիմային մրցունակությունը։

«Մրցաշարային դրությունը հիմա կարեւոր չէ։ Իռլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է, պատմություն է։

Գիտակցում ենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են, հանդես են գալիս բարձր կարգի ազգային առաջնություններում։ Պետք է լավ հանդես գանք։ Մենք վստահում ենք մեր տղաներին եւ հույս ունենք, որ լավ խաղ կստացվի։

Գիտենք Շոտլանդիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին, նրանց խաղամակարդակը։ Կնշեի մրցակցի թիմային խաղը եւ ընդհանուր մրցունակությունը։

Մեր թիմի ապագան բնականաբար երիտասարդներն են՝ Էդուարդ Սպերցյանը, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը»,- նշեց Խոակին Կապառոսը։

Շոտլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։