Հրայր Մկոյանը՝ իր ամենահիշարժան հանդիպման մասին

14:27   7 հունիսի, 2022

Երեւանի «Արարատի» 35-ամյա պաշտպան Հրայր Մկոյանը Իռլանդիայի դեմ Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում (1:0) մոտ 3.5 տարվա դադարից հետո կրկին հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականում:

ՀՖՖ TV-ի հետ զրույցում Մկոյանը հիշել է իր նորամուտը հավաքականի կազմում, պատմել, թե որն է եղել իր ամենահիշարժան հանդիպումը, որ մարզիչն է ամենամեծ դերն ունեցել իրա կարիերայում և ինչ է ֆուտբոլն իր համար:

Հրայր Մկոյանը իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հետ մեկնել է Գլազգո՝ Շոտլանդիայի դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 8-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։