Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլային լեգենդների խաղի տոմսերի գները

13:06   7 հունիսի, 2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումներից հունիսի 16-ին անցկացվելիք Լեգենդների հանդիպման տոմսերն արդեն հասանելի են https://tickets.ffa.am կայքում: Տոմսերի գինը 500-1000 դրամ է:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղում հանդիպման տոմսերը հասանելի կլինեն հունիսի 9-ից: Վաճառքից ստացված գումարը կուղղվի բարեգործության:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելին, Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Լևոն Հայրապետյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Սարկիսովը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Վահագն Մինասյանը, թիմի խաղացող մարզիչը կլինի Ռոման Բերեզովսկին։

Վրաստանի հավաքականի կազմում հանդես կգան անցյալի հայտնի ֆուտբոլիստներ Լևան Կոբիաշվիլին, Ալեքսանդր Իաշվիլին, Գոչա Ջամարաուլին, Ջանո Անանիձեն, Գեորգի Դեմետրաձեն, Օտար Մարցվալաձեն, այլ հայտնի խաղացողներ: Թիմի մարզիչն է Դավիթ Մուջիրին, մարզիչի օգնականը՝ Միխայիլ Կավելաշվիլին:

Հանդիպումից առաջ և ընդմիջմանը նախատեսվում է համերգային ծրագիր։



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։