Գվարդիոլա․ Անկասկած է, որ Նադալը բոլոր ժամանակների լավագույն իսպանացի մարզիկն է

19:43   6 հունիսի, 2022

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բոլոր ժամանակների լավագույն իսպանացի մարզիկ է համարում թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը 14-րդ անգամ նվաճած, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալին։

«Անկասկած է, որ Նադալը բոլոր ժամանակների լավագույն իսպանացի մարզիկն է։ Քննարկումների կարիք չկա։ Բարդ է համեմատել անհատական մարզաձեւերը թիմային մարզաձեւերի հետ։ Իսպանիայում շատ են եղել հրաշալի մարզիկներ, բայց Նադալի կայուն եւ տեւական կարիերան ոչ ոք չի ունեցել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Marca-ն։

36-ամյա Նադալը «Ռոլան Գարոսի» տիտղոսն առաջին անգամ նվաճել է 2005-ին, 2008-ին դարձել է օլիմպիական չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։