Ռաֆայել Նադալը 14-րդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը (ֆոտո, վիդեո)

19:30   5 հունիսի, 2022

Իսպանացի Ռաֆայել Նադալը 14-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Այս մրցաշարում 36-ամյա թենիսիստն անցկացրեց իր 14-րդ եզրափակիչը՝ մրցելով 23-ամյա նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ։ Նադալն առավելության հասավ երեք սեթում՝ 6։3, 6։3, 6։0 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 20 րոպե։

Նադալը բարելավեց իր ռեկորդը՝ նվաճելով «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-րդ տիտղոսը։

Կասպեր Ռուուդը Նորվեգիայի առաջին ներկայացուցիչն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում, որին Փարիզում հետեւում էին նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Նորվեգիայի թագաժառան Հոկոն Մագնուսը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամն այս տարի 43,6 միլիոն եվրո էր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։